Նոյեմբերի 18-19–ը  տեղի կունենա «Մանկական վիրաբուժություն. Թարմացումներ» առցանց սիմպոզիում

27 հոկտեմբերի, 2022  16:11

Նոյեմբերի 18-19-ը տեղի կունենա առցանց սիմպոզիում  «Մանկական վիրաբուժություն. Թարմացումներ» թեմայով, որը նվիրված է պրոֆեսոր Ալբերտ Վանյանի հիշատակին»

Սիմպոզիումը տեղի կունենա Վաշինգտոնի Ջոզեֆ Է.Ռոբերտ կրտսերի անվան մանկական ազգային հիվանդանոցի վիրաբուժության կենտրոնի հիմնական դասախոսական կազմի մասնակցությամբ։

Լեզուն՝ անգլերեն, հայերեն միաժամանակյա թարգմանությամբ։ Մասնակցությունն անվճար է, կտրվեն ՇՄԶ կրեդիտներ։

Սիմպոզիումի համանախագահներն են՝ դր. Միքայել Պետրոսյան, Վաշինգտոնի Ջոզեֆ Է.Ռոբերտ կրտսերի անվան մանկական ազգային հիվանդանոց (ԱՄՆ), Արա Բաբլոյան, բգդ, Արաբկիր բժշկական համալիր և Նիկոլայ Դալլաոյան, բգթ, Սուրբ աստվածամայր բժշկական կենտրոն։

Սիմպոզիումի կազմակերպիչն է  Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը (The International Center for Professional Development , ICPD): 

Մանրամասները՝ ICPD կայքում։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում